Լավրովի այցը Բելառուս հետաձգվել է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի այցը Բելառուս հետաձգվել է՝ կապված Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի մահվան հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ արտաքին գործերի նախարարությունը։

«Կապված նոյեմբերի 26-ին Բելառուի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի անժամանակ մահվան հետ՝ որոշում է կայացրել հետաձգել Ռուսաստանի և Բելառուսի արտաքին գործերի նախարարությունների կոլեգիաների համատեղ նիստը և Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի աշխատանքային այցը Մինսկ, որը պլանավորված էր նոյեմբերի 27-28-ը»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ում հավելել են, որ կոլեգիաների համատեղ նիստի նոր ժամկետների մասին լրացուցիչ կհայտարարեն։

Նոյեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ 64 տարեկանում վախճանվել է Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյը։

Related posts

Խոշոր վթար Վանաձորում․ կա 11 վիրավոր

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին

Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան. Նազելի Բաղդասարյան