Քննարկվել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները

Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում՝ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով նախարար Ասադ ալ-Շայբանիի հետ: Այս մասին հայտնում է ԱԳՄԱՆ-ն։

Ի շարունակություն նախորդ շփումների՝ զրուցակիցները քննարկել են Հայաստան-Սիրիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ շփումների ակտիվացման և բարձր մակարդակով փոխայցելությունների միջոցով:

Մտքեր են փոխանակվել տարբեր ոլորտներում համագործակցության խթանման հեռանկարների շուրջ: Երկուստեք ընդգծվել է հումանիտար հարցերի հասցեագրման ուղղությամբ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

Նախարար Միրզոյանը նշել է նաև Սիրիայում հայկական համայնքի դերը՝ որպես երկու ժողովուրդներին սերտ կապող գործոն:

Related posts

«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել

Ինչ են քննարկել Նիկոլ-Փաշինյանն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ մանրամասներ

Հանդիպեցի կարգապահական տարատեսակ խախտումներ թույլ տված մեր զինվորների հետ․ Պապիկյան