Արարատ Միրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Պետր Մացինկայի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր՝ կարևորելով տնտեսական բաղադրիչի ակտիվացումը: Դիտարկվել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր:

Նախարար Միրզոյանը և Պետր Մացինկան անդրադարձ են կատարել նաև ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցերի

Related posts

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի և Սի Ծինփինի հետ՝ քննարկելու միջուկային զենքի հարցը. Ռուբիո

Վարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը

Գևորգ Պապոյանը Ժնևում ներկայացրել է Հայաստանի տնտեսության զարգացման հիմնական ուղղություններն ու ներդրումային առաջնահերթությունները