Ավտոպատահար Երևան-Գյումրի ճանապարհին. կա մեկ զոհ

2021 թ. հունիսի 10-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչը «Օպել» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհով դեպի Երևան ընթանալիս՝ 88-րդ կմ հատվածում՝ Շիրակի մարզի Լանջիկ բնակավայրի վարչական տարածքում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, շրջվելով, բախվել կամուրջի բետոնե սյանը, ինչի հետևանքով վարորդը և նույն ավտոմեքենայի սրահում գտնված երկու անձինք ստացած մարմնական վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել «Գյումրու բժշկական կենտրոն», որտեղ ուղևորներից մեկը, գիտակցության չգալով, նույն օրը մահացել է։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Երկու անձ ճանաչվել է տուժող:

Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, վերցվել են փորձանմուշներ և ավտոմեքենայում գտնված անձանց հագուստները, քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Դեպքի հանգամանքները, ականատես վկաների առկայությունը պարզելու նպատակով հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Դպրոցներից մեկի 11-ամյա աշակերտը դասից փախչելիս պատուհանից ցատկելու հետևանքով ստացել է փայծաղի պատռվածք

Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը

ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել՝ զինծառայողների պարապմունքներից հայրենական ԱԹՍ-ներով