Ավազակություն Գյումրիում. 26-ամյա երիտասարդը կալանավորվել է

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնում ավազակության վերաբերյալ հաղորդում էր տվել 21-ամյա մի երիտասարդ: Ըստ հաղորդման՝ օգոստոսի 14-ին՝ ժամը 20.15-ի սահմաններում, Գյումրիի Շիրակացու և Դուդկոյի փողոցների խաչմերուկում իրեն է մոտեցել անծանոթ երիտասարդ, ձեռքին ծալովի դանակ, որով սպառնալով՝ խլել է իր բջջային հեռախոսն ու փող և հեռացել՝ ասելով, թե հեռախոսը կվերադարձնի 30 հազար դրամ իրեն փոխանցելուց հետո։

Բացահայտման միջոցառումներին ներգրավվեցին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները, և օպերատիվ հետախուզական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվեց, որ ավազակային հարձակումը կատարել է Գյումրիի Շիրակացու փողոցի բնակիչ 26-ամյա մի երիտասարդ:
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում օգոստոսի 16-ին 26-ամյա երիտասարդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Նա ձերբակալվել և ներկայացվել է դատարան, որտեղ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։
Երիտասարդը տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել