Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են. ՏԿԵ նախարար

Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում․ այն հնարավորություն կտա կրկնապատկել և հետագայում էլ ավելի մեծացնել Հայաստանից Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալները։

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ խոսելով Իրանի հետ էներգետիկ ոլորտում համագործակցության առկա մակարդակի մասին։

Խուդաթյանն իր խոսքում կարևորեց Թեհրանի հետ համագործակցությունն ու գործընկերությունը տարբեր՝ հատկապես ենթակառուցվածքների և ճանապարհաշինության ոլորտներում։

«Ինչ վերաբերում է էներգետիկ համակարգում հայ-իրանական համագործակցությանն, ապա հայտնի է, որ այս պահին ընթացքի մեջ է, սակայն կարող եմ ինձ թույլ տալ և ասել, որ արդեն ավարտական փուլում են գտնվում Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման նոր գծի կառուցման աշխատանքները, ինչը հնարավորություն կտա ավելի մեծ ծավալով էլեկտրաէներգիա արտահանել Իրան։ Հույս ունեմ, որ հնարավորինս արագ կկարողանանք լրացուցիչ մեծ ծավալ արտահանել դեպի Իրան»,-ասաց Խուդաթյանը՝ հավելելով, որ կողմերը շարունակում են աշխատանքն այս ծրագրի հաջող ավարտն ապահովելու ուղղությամբ։

ՏԿԵ նախարարը հիշեցրեց, որ հենց այս պահին էլ Հայաստանից դեպի Իրան է արտահանվում էլեկտրաէներգիա, և այդ գործընթացը շարունակական է գրեթե ամբողջ տարվա ընթացքում, իսկ նոր գծի կառուցումը կողմերին հնարավորություն կտա կրկնապատկել և հետագայում նաև ավելի մեծացնել արտահանման ծավալները։

 

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել