«Վերջինս, մասնավորապես, կազմել և տրամադրել է տեղեկանքներ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության կողմից տրամադրվող էլեկտրաէներգիայի սպառման ամսական 500 կՎտ.ժամ ծախսի սուբսիդավորման արտոնությունից օգտվելու նպատակով, իսկ մյուս դեպքում տրամադրել է բովանդակությամբ կեղծ՝ անասնապահությամբ զբաղվելու վերաբերյալ տեղեկանք՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից վարկի տոկոսագումարի լրացուցիչ սուբսիդավորման պահանջով բանկում գյուղատնտեսական վարկ ձևակերպելու եղանակով ֆինանսական միջոցներ ներգրավելու նպատակով։
Բացի այդ, նույն պաշտոնատար անձը, երկու քաղաքացիներին տրամադրել է գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելու վերաբերյալ բովանդակությամբ կեղծ տեղեկանքներ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից վարկի տոկոսագումարի լրացուցիչ սուբսիդավորման պահանջով ՀՀ առևտրային բանկերում գյուղատնտեսական վարկեր ձևակերպելու եղանակով ֆինանսական միջոցներ ներգրավելու համար՝ այդ կերպ վերջիններիս օժանդակելով պետությունից՝ ի դեմս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից խարդախության եղանակով հափշտակությանը։
Համայնքապետարանի պաշտոնատար անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագով), 445-րդ հոդվածի 1-ին մասով (երեք դրվագով) և 46-255-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագով): Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել, որը մասնակի բավարարվել է, և որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։
Քրեական գործը 2026 թվականի հոկտեմբերի 2-ին հանձնվել է ՀՀ հակակոռուպցիոն դատարան»,- ասվում է հաղորդագրությունում։