Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևան քաղաքում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-26-ը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սեպտեմբերի 27-ին՝ գիշերը և երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատև անձրև։

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ը, 26-ի գիշերը, 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Սեպտեմբերի 26-ի ցերեկը, 27-ին գիշերը և կեսօրից հետո, 28-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև մառախուղ։

Քամին՝ հյուսիսարևելյան, 5-9 մ/վ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 23-ի ցերեկը, 24-25-ը աստիճանաբար կբարձրանա՝ 2-4, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 6-9 աստիճանով։

Related posts

Պատերազմի ժամանակ Իրանը հասկացավ, թե ովքեր են իր բարեկամներն ու թշնամիները. Ադրբեջանը կանգնած էր մեր կողքին. Ղալիբաֆ

ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Հունաստանի քաղաքացիական առաջնորդներն ու բարձրաստիճան զինվորականները հետևել են «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության ընթացքին

Ընտրվեցին Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը. Փաշինյան