Պաշտոնապես ասում եմ՝ 2018-ից Հայաստանում համակարգային կոռուպցիան վերացել է. Փաշինյան

Կոռուպցիայի հետ մեր չհաշտվելն օգտագործվում է մեր դեմ: Հայաստանում նման բան չի եղել, որ գործող նախարարը որպես մեղադրյալ ներգրավվի, որ Քաղաքաշինության կոմիտեի գործող ղեկավարը ձերբակալվի կաշառքով, էլ չեմ ասում՝ ուրիշ բարձրաստիճան պաշտոնյաներ: Այդ մասին Ժողովրդավարության հայկական ֆորումի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ հիշեցնելով անմեղության կանխավարկածի մասին:

«Չի կարելի կոռուպցիայի դեմ պայքարն օգտագործել մեր դեմ. դա անազնիվ բան է: Էլ չեմ ասում, որ չի կարելի երկու վերնագրով մարդկանց կախաղաններ ենք հանում հրապարակումներում: Տենց ո՞նց կլինի: Բա դա ժողովրդավարությո՞ւն է, ժողովրդավարությունն այդպե՞ս է»,- ասաց նա:

Փաշինյանը նաև պաշտոնապես հայտարարեց, որ 2018-ից Հայաստանում համակարգային կոռուպցիան վերացել է և մինչև այսօր չկա:

«Եթե համակարգային կոռուպցիա լիներ, այդ ձեր իմացած բոլոր կոռուպցիոն դեպքերից ես իմ փայը պետք է ունենայի: Ես չեմ կարող ձեզ հարցնել՝ ունե՞մ փայ, թե՞ չունեմ, որովհետև ես գիտեմ՝ ունե՞մ փայ, թե՞ չունեմ: Եվ ես ձեզ ասում եմ՝ չկա, չի եղել և չի լինելու համակարգային կոռուպցիա Հայաստանում:

Իսկ կոռուպցիա, կոռուպցիոն ինչ-որ դրսևորումներ, ցավոք, աշխարհի շատ երկրներում կան: Գնումների համակարգը ինչքան էլ լավարկում ենք, անընդհատ պրոբլեմներ են ի հայտ գալիս»,- ասաց նա:

Related posts

Պատերազմի ժամանակ Իրանը հասկացավ, թե ովքեր են իր բարեկամներն ու թշնամիները. Ադրբեջանը կանգնած էր մեր կողքին. Ղալիբաֆ

ՀՀ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Հունաստանի քաղաքացիական առաջնորդներն ու բարձրաստիճան զինվորականները հետևել են «Արծիվ գործընկեր 2026» զորավարժության ընթացքին

Ընտրվեցին Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը. Փաշինյան