ԱՊՀ հարթակը հնարավորություն է տալիս երկրների միջև կառուցողական երկխոսություն վարել. Էդգար Զաքարյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հունիսի 4-ին Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների արդյունաբերական քաղաքականության խորհրդի 11-րդ նիստին։

Իր ելույթում Էդգար Զաքարյանը կարևորել է ԱՊՀ անդամ պետությունների արդյունաբերական քաղաքականության խորհրդի գործունեությունը և նշել, որ այդ հարթակը հնարավորություն է տալիս երկրների միջև կառուցողական երկխոսություն վարել, լավագույն փորձի փոխանակում իրականացնել, համակարգել արդյունաբերական արդիականացման մոտեցումները և ձևավորել ինտեգրված արդյունաբերական համագործակցության ընդհանուր տեսլական:
«Այսօր առավել քան կարևոր է համատեղ ջանքերը կենտրոնացնել այնպիսի ուղղությունների վրա, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիական արտադրության տեղայնացումը, արդյունաբերական կոոպերացիայի խթանումը, ենթակառուցվածքների զարգացումը նորարար գործունեության և ոլորտների թվային փոխակերպման վրա: Կարևոր է նաև արտադրության էկոլոգիզացումն ու արդյունաբերության մեջ կայուն լուծումների խթանումը»,- նշել է Էդգար Զաքարյանը։
Նիստի ընթացքում քննարկվել են արդյունաբերական քաղաքականության ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների միջև համագործակցության զարգացման հեռանկարները, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման, հանքարդյունաբերության և մետալուրգիայի, քիմիական արդյունաբերության, մեքենաշինության հայեցակարգերին առնչվող մի շարք հարցեր։ Մտքեր են փոխանակվել ԱՊՀ անդամ երկրներում մեքենաշինության և տեքստիլ արդյունաբերության զարգացման ուղղությամբ համալիր միջոցառումների վերաբերյալ։

Related posts

Արմեն Գրիգորյանը հաստատել է. առաջիկայում Փաշինյանը կմեկնի Թուրքիա՝ հանդիպելու Էրդողանին

Այժմ մենք խորհրդակցությունների գործընթացում ենք Ադրբեջանի հետ՝ խաղաղության համաձայնագիր ստորագրելու համար. վարչապետ

Երաժշտությունը բարի է դարձնում մարդկանց. Գագիկ Մալխասյան