Ապարան-Սպիտակի ոլորանների՝ շուրջ 21.6 կմ երկարությամբ հատվածում միջին նորոգման աշխատանքներ են. «Ճանապարհային դեպարտամենտ»

Մ-3 միջպետական ճանանարհի՝ Ապարան-Սպիտակի ոլորանների շուրջ 21.6 կմ երկարությամբ հատվածում (կմ75+460-կմ97+020) կատարվում է միջին նորոգում։ Այդ մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

Միջին նորոգման աշխատանքների շրջանակում իրականացվում է երթևեկամասի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցում, ասֆալտբետոնե վերին շերտի տեղադրում։ Ասֆալտբետոնե ծածկի տեղադրումից հետո կատարվում են կողնակների լրացում ու հարթեցում, անվտանգային տարրերի տեղադրում և գծանշում։

Այս պահին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում նաև Մ-4, Երևան-Սևան ճանապարհին, Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանով անցնող Մ-2 միջպետական ճանապարհի տարբեր հատվածներում, հանրապետության այլ տեղամասերում։

Related posts

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանի» համայնքապետի թեկնածուն երկու ամսով կալանավորվել է

Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել ՀՀ վարչապետին և ներկայացնել նվաճածս RAF-ի չեմպիոնական գոտին. Հարությունյան