Տեղի է ունեցել Կայա Կալասի և Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցը

ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը տեղեկացրել է, որ կայացել է իր և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցը, որի ժամանակ քննարկվել են Պարսից ծոցում տիրող իրավիճակը, ինչպես նաև Ուկրաինայում պատերազմը, որը Մոսկվան վերջին օրերին ավելի է սրել։

Կալասը խոսել է Պարսից ծոցում ռազմական գործողությունների դադարեցման մասին. «Դա կարող է միջնորդներին ժամանակ տալ՝ դիվանագիտությանը վերադառնալու և լայնածավալ պատերազմի վերսկսումը կանխելու համար»։

Նա նաև հստակեցրել է ԵՄ բոլոր անդամ պետությունների դիրքորոշումը Թեհրանում ֆրանսիացի դիվանագետների հանդեպ ագրեսիայի նկատմամբ, նշել, որ այն անընդունելի են համարում:

Խոսելով ռուս-ուկրաինական հակամարտության մասին՝ Կալասը կոչ է արել Իրանին դադարեցնել Ռուսաստանին ցուցաբերվող ռազմական աջակցությունը։

«Մոսկվայի գործողությունները սպանում են ավելի ու ավելի շատ ուկրաինացի քաղաքացիական անձանց, և ցանկացած մատակարարում օգնում է նրան սպանելու ավելի շատ մարդկանց։ Ուկրաինան ունի ինքնապաշտպանության իրավունք»,- ընդգծել է Կայա Կալասը։

Related posts

Լրագրողների գործունեությանը վերաբերող կարգավորումները գործում են 2021-ից. Ռուբեն Ռուբինյան

Անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Այս տարի +40 աստիճան տաքություն դեռ չենք ունեցել. Սուրենյան