Լրագրողների գործունեությանը վերաբերող կարգավորումները գործում են 2021-ից. Ռուբեն Ռուբինյան

Ազգային ժողովում լրագրողների մասնագիտական գործունեությանը վերաբերող կարգավորումները նոր չեն և գործում են 2021 թվականից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով խորհրդարանի նստավայրի տարածքում և շենքում անվտանգության նոր կանոնների հաստատումից հետո հնչած քննադատություններին:

«ԱԺ֊ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից։

ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունների շարքում չեն եղել փոփոխություններ, որոնք վերաբերում են լրագրողական գործունեությանը, առավել ևս դրա սահմանափակմանը։

Սիրելի լրագրողներ, դուք սա կարող էիք պարզել ինքներդ՝ ձեր թանկագին ժամանակից ընդամենը 5 րոպե նվիրելով նախորդ կանոնները փոփոխված կանոնների հետ համեմատելուն»,- նշել է Ռուբինյանը։
Ավելի վաղ, Ռուբեն Ռուբինյանի ստորագրած որոշմամբ հաստատվել էին Ազգային ժողովի նստավայրի տարածքում և շենքում գործող անվտանգության կանոնները։

Related posts

Անչափահասին թրաֆիքինգի ենթարկելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Այս տարի +40 աստիճան տաքություն դեռ չենք ունեցել. Սուրենյան

Արարատ Ավետիսյանը՝ մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր