Անդրանիկ Կարապետյանը օլիմպիական խաղերում մեդալ չնվաճեց

Փարիզում ընթացող օլիմպիական խաղերում այսօր մրցահարթակ դուրս եկավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, 89կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը:

Կարապետյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 170 կգ: Հրում վարժությունում հայ ծանրորդը բարձրացրեց 200 կգ: Երկամարտի 370 կգ արդյունքով Անդրանիկ Կարապետյանը գրավեց 7-րդ հորիզոնականը:

Օգոստոսի 10-ին մրցահարթակ դուրս կգան Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը:

Հայաստանն ամառային 33-րդ Օլիմպիական խաղերում դեռևս 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել: ՕԽ փոխչեմպիոններ են դարձել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը և ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, իսկ բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը:

Related posts

Շիրակի մարզի ընտրական քարտեզը. որտեղ էին ամենաակտիվ և ամենապասիվ ընտրողները

Ավստրիան Հայաստանի կողքին է. կանցլերը՝ Փաշինյանին

50 միլիոն եվրո` Եվրամիությունից ՀՀ-ին