Անկարայում խոշոր ավտովթարի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել

Անկարայում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, 25-ը՝ վիրավորվել:

Անկարա-Էսքիշեհիր մայրուղով ուղևորատար ավտոբուսը տեղական ժամանակով ժամը 05:00-ին բախվել է վերգետնյա հետիոտնային անցման հենակետին:

Անկարայի նահանգապետ Վասիփ Շահինը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ, վարորդը քնել է ղեկին։ «Ճշգրիտ պատճառը կպարզի հետաքննությունը», – ասել է նահանգապետը։

Արդարադատության նախարար Յըլմազ Թունչը դատախազությանը հանձնարարել է բազմակողմանի հետաքննել միջադեպը:

Related posts

Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը