Այցելեցի նախագահական նստավայր՝ շնորհավորելու Վահագն Խաչատուրյանին. Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է ՀՀ նախագահի նստավայր և շնորհավորել նախագահ Վահագն Խաչատուրյանին ծննդյան օրվա առիթով:

Վարչապետը Վահագն Խաչատուրյանին մաղթել է առողջություն, հաջողություններ, բեղմնավոր գործունեություն՝ հանուն Հայաստանի Հանրապետության բարօրության։ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նախագահին Կառավարության գործունեությանը ցուցաբերած կարևոր աջակցության համար: Վարչապետի նշել է, որ կարևորագույն ռազմավարական բնույթի որոշումներ կայացնելիս Կառավարության և նախագահի միջև խորհրդակցությունները շատ կարևոր ինստիտուցիոնալ նշանակություն ունեն և շնորհակալություն հայտնել Վահագն Խաչատուրյանին տնտեսական, արտաքին, քաղաքական, և ռազմավարական նշանակության այլ հարցերում ակտիվ ներգրավվածության համար: «Համոզված եմ, որ այն օրակարգը, որը ձևակերպվել և իրականացվում է, ունի պատմական և շրջադարձային նշանակություն: Եվ իհարկե, այդ օրակարգի ձևավորման գործում Ձեր ներդրումը և աջակցությունը դժվար է գերագնահատել։ Մեծարգո պարոն նախագահ, ևս մեկ անգամ թույլ տվեք շնորհավորել Ձեզ ծննդյան տարեդարձի առիթով և արտահայտել իմ լավագույն մաղթանքները»,-ասել է վարչապետ Փաշինյանը։

ՀՀ նախագահը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար: Վահագն Խաչատուրյանն ընդգծել է վարչապետի, Կառավարության գործունեությունը, որն ուղղված է անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետության ամրապնդմանը: Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Կառավարությանը սերտ համագործակցության, աջակցության համար և ընդգծել. «Վստահ եմ, որ մենք այս քաղաքականությամբ, մեր այս գաղափարների իրականացմամբ հաջողության ենք հասնելու: Ձեզ մաղթում եմ հաջողություն, կամք, ուժ ու եռանդ այդ գաղափարներն իրականությունը դարձնելու համար: Համոզված եմ, որ այլ ճանապարհ Հայաստանի Հանրապետության զարգացման չի լինելու»

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան