«Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ների թաքստոցներից հայտնաբերվել են բջջային հեռախոս և թմրամիջոցին նմանվող զանգվածներ

Ապրիլի 17-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները, իրականացնելով օպերատիվ տեղեկությունները, քրեակատարողական հիմնարկի 2-րդ տեղամասի խցերից մեկում իրականացրել են խուզարկություն, որի արդյունքում դատապարտյալ Ս. Մ.-ի մոտ գտնվող ծխախոտի տուփից հայտնաբերել են մեկ կասկածելի փաթեթ և մեկ պոլիէթիլենային գլանակ: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունից:

Փաթեթում առկա է եղել սպիտակ, մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, 0.17 գրամ քաշով բյուրեղանման զանգված:

Ապրիլի 18-ին՝ ժամը 14:40-ի սահմաններում, ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնի ծառայողները զննության են ենթարկել քրեակատարողական հիմնարկի բուժմասի մուտքի հարակից տարածքը:

Արդյունքում՝ աղբամանի տակից հայտնաբերել են կապույտ, կպչուն ժապավենով փաթեթավորված փաթեթ, որում առկա է եղել 0.37 գրամ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող, սպիտակ, բյուրեղանման զանգված:

Ապրիլի 18-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, ՔԿԾ կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Դատապարտյալների հիվանդանոց» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, անվտանգության ապահովման բաժնի ծառայողների հետ համատեղ իրականացրել են չնախատեսված խուզարկություն հիմնարկի հիվանդասենյակներից մեկում, որտեղ տեղադրված կավե, ինքնաշեն եկեղեցու մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են մեկ բջջային հեռախոս, բջջային հեռախոսի լիցքավորման լար, երեք հատ 2մլ և երկու հատ 12մլ տարողությամբ ներարկիչներ, ինչպես նաև ներարկիչի 2 ասեղ:

Թվարկված բոլոր դեպքերով նախաձեռնվել են քրեական, վարչական վարույթներ, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում