Ամսական լրացուցիչ մոտ 75 մլրդ դրամ գումար է պետք լինելու. Պապոյանը՝ կենսաթոշակների բարձրացման մասին

Հնարավոր է՝ Ազգային ժողովի օրենքով փոփոխություն արվի կենսաթոշակների սահմանաչափը բարձրացնելու որոշման հետ կապված: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Ըստ նախարարի՝ կենսաթոշակների բարձրացման համար անհրաժեշտ միջոցները կան:

«Իմ հաշվարկներով՝ ամսական լրացուցիչ մոտավորապես 75 մլրդ դրամ գումար է պետք լինելու: Դրամի մի մասն արդեն իսկ կա, որովհետև մենք ունենք ռեզերվներ, մի մասն էլ կա, որովհետև տնտեսական աճի պոտենցիալ ենք տեսնում: Եթե լրացուցիչ կարիք առաջանա, կտեսնենք:

Մենք անընդհատ մեր ծրագրերում օպտիմիզացիա ենք անում և մաքսիմալ արդյունավետ ծրագրերն ենք միայն թողնում, որ մնան»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ ապրիլի 1-ից ՀՀ-ում կենսաթոշակները կբարձրանան։ Համեմատաբար ցածր կենսաթոշակները կբարձրանան 10 հազար դրամով, համեմատաբար բարձր կենսաթոշակները՝ ավելի քիչ։ Այս հաշվարկների մեջ չի մտնում հետվճարը:

Related posts

Ի՞նչ անել, եթե կենդանին կծել կամ ճանկռել է, ինչպե՞ս կանխել կատաղության հնարավոր զարգացումը. ԱՆ-ի խորհուրդները

ՀՀ դեսպանը և Իրանի փոխնախագահը քննարկել են երկկողմ բեռնափոխադրման ներկա վիճակը, առկա խոչընդոտների կարգավորման ուղիները

Արմավիրի, Լոռու, Կոտայքի մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրության օրը ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի հեռախոսահամարին հանցագործությունների վերաբերյալ որևէ ահազանգ չի ստացվել. ՆԳՆ