Հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 7.6%

2026 թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.6%, իսկ նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 48.3% անկում: Այս մասին տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ.
  • շինարարություն՝ 18.7%,
  • արդյունաբերություն՝ 10.6%,
  • ծառայություններ՝ 7.4%,
  • առևտրի շրջանառություն՝ 0.7%։
2025 թ. հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը նվազել է 12%-ով. արտահանումը նվազել է 13.5%-ով, իսկ ներմուծումը՝ 11.2%-ով:
Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ ՀՀ սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.8%:

Related posts

Ցավով տեղեկացա առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Անահիտ Ավանեսյան

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը