ԱՄՆ-ը մասնակցություն չունի ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությանը. Բլինքեն

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը չորեքշաբթի՝ հուլիսի 31-ին, հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն առնչություն չունի ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը։ «Այդ մասին մենք տեղյակ չէինք, ոչ էլ ներգրավված»,- ասել է նա Channel News Asia-ին՝ Սինգապուր կատարած իր այցի ժամանակ:
Բլինքենը, որն անցյալ շաբաթվա վերջից գտնվում է Ասիայում, նաև ընդգծել է Գազայի հատվածում արագ հրադադարի կարևորությունը: Պետքարտուղարն ասել է, որ ՀԱՄԱՍ-ի կողմից արդեն 300 օր պահվող պատանդների ազատ արձակումը վճռորոշ նշանակություն ունի, և ԱՄՆ-ն ամեն ինչ կանի, որպեսզի դա տեղի ունենա:
«Դա կենսական նշանակություն ունի իրավիճակն ավելի կայուն խաղաղության և անվտանգության ուղու վրա դնելու համար, ուստի այս հարցը մնում է ուշադրության կենտրոնում»,- Բլինքենի խոսքը մեջբերում Է Reuters գործակալությունը:

Related posts

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր