Ալիևը Փարիզին մեղադրել է տարածաշրջանում «ռազմատենչ քաղաքականություն» վարելու համար

Ֆրանսիան խախտում է կայունությունը ոչ միայն նախկին և ներկա գաղութներում, այլև Հարավային Կովկասում՝ «Ապագաղութացում. կանանց ներուժի զարգացում» միջազգային համաժողովի մասնակիցներին ուղղված ելույթում հայտարարել է Իլհամ Ալիևը:

Ադրբեջանի նախագահի ձևակերպմամբ՝ Հայաստանին զինելով՝ Փարիզը «ռազմատենչ քաղաքականություն է վարում և հող նախապատրաստում տարածաշրջանում նոր պատերազմների համար»։ Նա նաև հայտարարել է, թե Ֆրանսիան արևմտյան կազմակերպությունների միջոցով փորձում է ճնշում գործադրել տարբեր պետությունների վրա: Ալիևը հերթական անգամ մեղադրել է Փարիզին կողմնակալ և ոչ օբյեկտիվ քաղաքականության համար:

Ադրբեջանի նախագահը Փարիզին կոչ է արել չանել հայտարարություններ այլ երկրներում, Ալիևի ձևակերպմամբ, մտացածին էթնիկ զտումների մասին:

Related posts

«Յագուար» ավտոմեքենայից գազային ատրճանակից կրակոց են արձակել. ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներին

Նմուշառված մրգերում միջատասպան նյութի մնացորդներ են հայտնաբերվել, պտուղ-բանջարեղենի վաճառակետերում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով