«Յագուար» ավտոմեքենայից գազային ատրճանակից կրակոց են արձակել. ոստիկանության գվարդիայի ծառայողները ձերբակալել են խուլիգանություն կատարած երիտասարդներին

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 2:13-ին, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ձորափի փողոցի ռեստորաններից մեկի մոտ գազային ատրճանակից օդ են կրակել։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից:

ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 1:47-ի սահմաններում «Յագուար» մակնիշի ավտոմեքենայից գազային ատրճանակից կրակոց են արձակել Երևանի բնակիչ 22-ամյա և Վայոց ձորի մարզի բնակիչ 19-ամյա երիտասարդներ։

Երիտասարդները տեղում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով ձերբակալվել և տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժին։

Related posts

Շուրջ 70 կգ թմրամիջոցների մաքսանենգությանն օժանդակած անձինք կալանավորվել են

Արաքսիա Սվաջյանը՝ ՀՊՄՀ ռեկտորի նոր պաշտոնակատար

3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման համար նախատեսված դեղահաբը և տեղափոխվել հիվանդանոց