Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Բերդաշենում տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակչի ուղղությամբ

Մարտի 30-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ այսօր՝ ժամը 10:35-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի 29-ամյա բնակիչ Հայկ Զարգարյանը գյուղի վարչական տարածքում իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ է իրականացրել, երբ ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։
Գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են։ Դեպքի մասին տեղեկությունները փոխանցվել են ռուս խաղաղապահներին։ Այս մասին հայտնում են Արցախի ներքին գործերի նախարարությունից:

Related posts

Գանձակում գործող «ՄԻԱՎԱՐ» ՍՊԸ-ի ձկնաբուծարանում ապօրինի ջրառ է իրականացվել․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ

Բանակում արձանագրված դեպքերի պատճառները տարբեր են. ԳՇ պետ

Նոյեմբերի 4-ը Հայաստանում նշվում է որպես Սոցիալական աշխատողի օր