Ադրբեջանի ԶԼՄ-ները հերթական ապատեղեկատվությունն են տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե, իբր, Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ հարվածի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
«Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են 3 և վիրավորվել 2 զինծառայողներ: Այլ կորուստների կամ տուժածների մասին տեղեկությունները կեղծիք են»,- ասվում է հաղորդագրության մեջ:

 

Related posts

Անհայտ զինված անձինք Այաթոլլահ Խամենեիի դամբարանի մոտ սպանել են չորս մարդու

Կոռուպցիոն գործեր հսկող դատախազներն ընտրական հանցագործությունների վերաբերյալ 43 քրեական վարույթ՝ 153 անձի վերաբերյալ, հանձնել են դատարան

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի կողմից չստուգաչափված սարքավորումների շահագործման դեպք. ՇՎՏՄ