Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Չիլիի Հանրապետության նախագահ Խոսե Անտոնիո Կաստին ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Հայաստանը կարևորում է Չիլիի հետ ձևավորված բարեկամական հարաբերությունները, որոնք վերջին շրջանում ձեռք են բերել նոր բովանդակություն։

Ջերմությամբ եմ հիշում այս տարի գարնանը Չիլիի Հանրապետություն կատարած իմ այցը, որը ևս մեկ անգամ հաստատեց մեր երկրների միջև փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համագործակցության ներուժի առկայությունը։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերի շնորհիվ գոյություն ունեցող փոխգործակցությունը կշարունակի ամրապնդվել և ընդլայնվել՝ ընդգրկելով երկուստեք հետաքրքրություն ներկայացնող նոր ոլորտներ»,- մասնավորապես ասվում է ուղերձում:

Related posts

Դատախազի միջնորդագրի արդյունքում ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը

Սոչիում ընտրատեղամասերը մի քանի ժամով փակվել են անօդաչու թռչող սարքի հարձակման սպառնալիքի պատճառով

Մեծ պատիվ է արժանանալ Հեսսեյան խաղաղության մրցանակին. Նիկոլ Փաշինյան