Ադրբեջանի անցակետի տեղադրումը միանգամայն անընդունելի է. Ալեն Սիմոնյան

«Լաչինի միջանցքում՝ Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում, Ադրբեջանի անցակետի տեղադրումը միանգամայն անընդունելի է, քանի որ դա 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ դրույթի կոպիտ խախտում է։

Կոչ ենք անում Ռուսաստանին կատարել իր պարտավորությունը՝ ապահովել Ադրբեջանի ուժերի դուրսբերումը Լաչինի միջանցքի անվտանգության ողջ գոտուց, միջազգային անվտանգության պահպանման մանդատ ունեցող ՄԱԿ-ի անդամ պետություններին էլ՝ արդյունավետ քայլեր ձեռնարկել Արդարադատության միջազգային դատարանի որոշման իրագործման ուղղությամբ»,- Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ալեն Սիմոնյանը։

Related posts

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից

Եթե հաստատվի, որ Սահմանադրության փոփոխությունը վերջին քայլն է, որը պակասում է մեր խաղաղությանը՝ գալի՞ս եք գնանք դրան. Միրզոյանը՝ ընդդիմությանը