Ադրբեջանը ռմբակոծում է Լեռնային Ղարաբաղը, այդ թվում՝ Ստեփանակերտը

Ադրբեջանը ռմբակոծում է Լեռնային Ղարաբաղը, այդ թվում՝ Ստեփանակերտը: Քաղաքում հայտարարվել է օդային տագնապ: Հարձակման մասին հայտնում են թե՛ տեղի բնակիչները, թե՛ պաշտոնական Բաքուն:

Ադրբեջանի Զինված ուժերի տարածած հաղորդագրությամբ՝ Բաքուն խաղաղ բնակչության հրետակոծությունը անվանում է հակաահաբեկչական գործողություն, որի նպատակը «Սահմանադրական կարգի վերականգնումն» է համարում և ընդգծում, որ օպերացիայի մասին տեղյակ են պահել ռուս խաղաղապահներին և ռուս-թուրքական մոնիտորինգային կենտրոնի ղեկավարությանը:

Ավելի վաղ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ ժամը 11։10-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Ասկերանի շրջանում խախտել է հրադադարը՝ կիրառելով ականանետ։ Հրադադարի խախտման հետևանքով հայկական կողմում տուժածներ չկան։

Գերատեսչությունը հերքել է ադրբեջանական հաղորդագրությունը, թե ժամը 11:45-ի սահմաններում ՊԲ ստորաբաժանումներն են Ասկերանի շրջանում խախտել հրադադարը:

Նախարարությունն ավելի վաղ հերքել էր նաև, թե պաշտպանության բանակը գիշերը կրակել է Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

Ռազմական գերատեսչությունը նաև հերքել է Ադրբեջանի ԱԱԾ հաղորդագրությունը, թե իբր իրենց ստորաբաժանումները դիվերսիոն ներթափանցում են կատարել և Ահմեդբեյլի-Ֆիզուլի-Շուշի ավտոճանապարհի 58-րդ կմ-ի հատվածում հակատանկային ական տեղադրել, որի պայթյունի հետևանքով երեկ՝ ժամը 3:45-ի սահմանում, երկու քաղաքացիական անձ է մահացել:

Related posts

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն