Ադրբեջանը շինծու քրեական գործի հիման վրա կամայական դատավարություն է իրականացնում անմեղ մարդու նկատմամբ. ԼՂ նախկին օմբուդսմեն

«Բաքվում սկսվել է Արցախի քաղաքացի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ անօրինական դատավարությունը»,- նշված է Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենի X-ի (նախկին Twitter) պաշտոնական միկրոբլոգում:

«Վագիֆն առևանգվել էր Ադրբեջանի կողմից Հակարիի կամրջի մոտ գտնվող ապօրինի անցակետում 2023 թվականի հուլիսի 29-ին, երբ ԿԽՄԿ-ն նրան տեղափոխում էր Հայաստան՝ սրտի հրատապ վիրահատության համար։ Կոպտորեն խախտելով միջազգային իրավունքը՝ Ադրբեջանը շինծու քրեական գործի հիման վրա իրականացնում է անմեղ մարդու նկատմամբ կամայական դատավարություն: Միջազգային հանրությունը պետք է պաշտպանի մարդու իրավունքներն ու իր պաշտպանած արժեքները՝ ապահովելով Վագիֆ Խաչատրյանի անհապաղ և անվտանգ վերադարձը Հայաստան»,- նշված է գրառման մեջ:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում