Լեռնային Ղարաբաղի բնակչության ավելի քան 99,96 տոկոսը բռնի տեղահանվել է. Արտակ Բեգլարյան

Արցախի ժողովուրդը բախվել է Ալիևի բռնապետական ռեժիմի կողմից իրականացված ցեղասպանությանը, բնակչության ավելի քան 99,96 տոկոսը բռնի տեղահանվել է։ Այդ մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

«Ներկայումս ադրբեջանական օկուպացիայի տակ են մնում Արցախի առավելագույնը 40 քաղաքացիներ, որոնց մի մասը էթնիկ հայեր չեն, այլ ռուսական ծագում ունեն»,- նշել է Բեգլարյանը:

 

Related posts

Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածները

Դեսպան Բաղդասարյանը Լիբանանի նախագահին է փոխանցել Վահագն Խաչատուրյանի և վարչապետի՝ ՀՀ այցելության հրավերները

Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը