Քննարկվել են ազատ տնտեսական գոտիների շրջանակում հայ-իրանական համագործակցությանը վերաբերող հարցեր

Նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի խորհրդական, ԻԻՀ ազատ գոտիների գերագույն խորհրդի քարտուղար Հոջաթոլլահ Աբդոլմալեքիի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԻԻՀ֊ում ՀՀ առևտրական կցորդ Վարդան Կոստանյանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել է ազատ տնտեսական գոտիների շրջանակում երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, կողմերն անդրադարձել են լոգիստիկ հարցերի, և պայմանավորվածություն է ձեռք բերվել քայլեր ձեռնարկել դյուրացնելու բեռնափոխադրումների ընթացակարգերը:
Երկուստեք կարևորվել է տարբեր ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը։
Ինչպես նաև քննարկվել են Պարսից ծոց-Սև ծով միջազգային բեռնափոխադրումների հետ կապված հարցեր:
Առանձին անդրադարձ է կատարվել նաև «Expo 2023 Իրանի ազատ գոտիներ» ցուցահանդեսին։

Related posts

Լրագրող Լիլիթ Աղեկյանը կալանավորվել է

Հանդիպեցի մեր սիրելի վետերաններին. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Պապս մեզ սովորեցրեց, որ հայրենիքը սկսվում է տան շեմից, խոսքը պետք է ունենա կշիռ. Սուրեն Պապիկյան