Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Աբովյան» բաժանմունքի ծառայողները, իրացնելով կենտրոնական մարմնի օպերատիվ վարչությունից ստացված տեղեկությունները, զննության են ենթարկել քաղաքացի Ա․Ղ․-ի կողմից «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձին բերված հանձնուքը։

Հանձնուքում առկա վերնազգեստի վրա ծառայողները նկատել են թմրամիջոցի նմանվող, կասկածելի զանգված՝ սպիտակ, փոշենման հետքերով։

Քաղաքացի Ա․ Ղ․-ն նույնպես ենթարկվել է խուզարկության, և նրա հագին եղած ներքնաշապիկի վրա ևս առկա է եղել թմրանյութի նմանվող սպիտակ, փոշենման զանգված։

Ա․Ղ․-ն ձերբակալվել է և ներկայացվել ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Related posts

Համբարձում Մաթևոսյանն ու Մոնիկ Բարբյուն քննարկել են COP17-ի օրակարգը

Կոչ եմ անում բոլոր ՔՊ-ական համայնքի ղեկավարներին դիմել դատարան, պահանջել առավելագույն փոխհատուցում․ Խուդաթյան

Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները