Մինչև օրվա վերջ կմատակարարվի այսօրվա և վաղվա հացի պահանջարկի շուրջ 70%-ի չափով ալյուր․ ԼՂ գյուղհիմնադրամ

«ԼՂ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից» հայտնում են՝ «Պատկան մարմինների կողմից շարունակաբար գործադրվում են բոլոր ջանքերը վառելիքի եվ ցորենի ունեցած սուղ պաշարների պայմաններում բնակչության հացի կարիքը գոնե մասնակիորեն բավարարելու համար:
Ամենօրյա ռեժիմով հավաքագրվում են ցորենի պաշարներ և ստացված ալյուրը անմիջապես ուղղվում է հացի արտադրամասերին՝ ըստ ունեցած հնարավորությունների:
Այսօր առավոտյան արդեն զգալի ծավալի ալյուր է մատակարարվել Ստեփանակերտի արտադրամասերին, իսկ մինչև օրվա վերջ կմատակարարվի այսօրվա և վաղվա հացի պահանջարկի շուրջ 70%-ի չափով ալյուր:
Շրջաններում նույնպես համապատասխան աշխատանք է տարվում այդ ուղղությամբ», նշված է հաղորդագրությունում։

Related posts

Վենեսուելայում հունիսին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 3800-ը

Մխիթար Հայրապետյանն ինքը չի ցանկացել շարունակել գործունեությունը Կառավարության կազմում. Փաշինյան

Գիտե՞ք՝ ընչի կցավա ձեր գլուխը