Քաղաքացին գումար է տվել որպես կաշառք. ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության բացահայտումը

ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով և ծառայողական քննությամբ պարզվել է, որ Արմավիր քաղաքի բնակիչը, տեղեկանալով համաքաղաքացու մեքենան ոստիկանության ծառայողների կողմից Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխելու մասին, այն հնարավորինս շուտ այնտեղից հանելու դիմաց, ոստիկանության ծառայողներին կաշառք տալու միջնորդության պատրվակով, ապրիլի 2-ին համաքաղաքացուց պահանջել է 240 000 դրամ:

ՆԳՆ-ից տեղեկացնում են, որ քաղաքացին տվել է նշված գումարը՝ գիտակցելով, որ այն պետք է ծառայի որպես կաշառք:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն՝ հետագա ընթացքը որոշելու համար:

Related posts

Պետք է բացահայտվի նախապատրաստվող ահաբեկչական ակտի հանցակիցների ողջ շղթան․ Արթուր Հովհաննիսյան

Իլոն Մասկը մտադիր է նոր կուսակցություն ստեղծել

Հավաք՝ Սամվել Կարապետյանի ազատ արձակման պահանջով