Վարչապետի հաստատմանն է ներկայացվել ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող 3 թեկնածուի նոր ցուցակը

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը տեղեկացնում է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության հանձնաժողովը, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի օգոստոսի 31-ի № 882-Ա որոշման 71-րդ կետը, ՀՀ վարչապետի հաստատմանն է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Հանրապետության կողմից առաջադրվող թեկնածուների՝ ընտրության փաստաթղթային ստուգման և հարցազրույցի փուլերն անցած և առավել բարձր միավորներ հավաքած հավակնորդների նոր ցուցակը՝ հետևյալ կազմով.

1․ Գրիգորյան Վահե

2. Կարապետյան Նորա

3. Մարգարյան Աննա

Related posts

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել պաշտպանական ծախսերը մինչև 2035 թ․ հասցնել ՀՆԱ-ի 5%-ի

Կտրիճ Ներսիսյանը գնացել է Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ

ԱՍՀ նախարարը և ԱԺ պատգամավորները պատասխանում են քաղաքացիների տեսահարցերին