Հայաստանը միացել է ՄԱԿ-ի Թափանցիկության հանձնառությանը՝ դառնալով 42-րդ մասնակիցը

Հայաստանի Հանրապետությունը ստորագրել է Միավորված Ազգերի Կազմակերպության (ՄԱԿ) Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի կոալիցիայի կողմից ներկայացված Թափանցիկության հանձնառությունը (Transparency Pledge)` դառնալով Կոնվենցիայի 42-րդ մասնակից պետությունը, որ միացել է Թափանցիկության հանձնառությանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արդարադատության նախարարությունը:
Կոնվենցիայի մասնակից պետությունը կամավոր ստանձնում է հանձնառություն՝ ապահովելու թափանցիկության և քաղաքացիական հասարակության մասնակցության նվազագույն չափանիշները Կոնվենցիայի կիրարկման վերանայման մեխանիզմի շրջանակում։
Այս քայլով Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը՝ բարձրացնել թափանցիկության մակարդակը և ապահովել քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը Կոնվենցիայի կիրարկման վերանայման երկրորդ փուլի ընթացքում։ Միաժամանակ, Հայաստանը պարտավորվում է հրապարակել և պարբերաբար թարմացնել վերանայման գործընթացի վերաբերյալ տեղեկատվությունը։
Մանրամասներն՝ այստեղ:

Related posts

2026-ի 9 ամիսներին պարեկները շրջանառությունից դուրս են բերել 185 զենք-զինամթերք. ՆԳՆ

Կենդանիները շնչող խաղալիք չեն․ Ալեն Սիմոնյանը՝ կրկեսներում տնային կենդանիների օգտագործումն արգելելու անհրաժեշտության մասին

Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է