Սանահին թաղամասի բնակիչն անհետացել էր․ փրկարարները հայտնաբերել են նրա դին

Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 00:38-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Ալավերդի քաղաքի Սանահին թաղամասի 7-րդ փողոցի տներից մեկից դուրս է եկել դեպի հարակից հանդամաս և չի վերադարձել․ որոնողական աշխատանքների համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ «Սուբլիս» կոչվող հանդամասում գյուղացիների կողմից հայտնաբերվել է Յ․Ռ․-ի (ծնված 1955 թ.) դին։ Փրկարարները քաղաքացու դին պատգարակով (մոտ 2 կմ) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Որոնողական աշխատանքներին մասնակցել են 4 փրկարարական, 2 ոստիկանության ծառայողներ և 30 գյուղացի։

Related posts

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել պաշտպանական ծախսերը մինչև 2035 թ․ հասցնել ՀՆԱ-ի 5%-ի

Կտրիճ Ներսիսյանը գնացել է Լևոն Տեր-Պետրոսյանի մոտ

ԱՍՀ նախարարը և ԱԺ պատգամավորները պատասխանում են քաղաքացիների տեսահարցերին