ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել պաշտպանական ծախսերը մինչև 2035 թ․ հասցնել ՀՆԱ-ի 5%-ի

ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության են եկել պաշտպանական ծախսերը մինչև 2035 թվականը հասցնել ՀՆԱ-ի 5%-ի։ Այդ մասին նշված է դաշինքի երկրների գագաթնաժողովի ամփոփիչ հռչակագրում։

Փաստաթղթում ընդգծվում է, որ նման որոշումը պայմանավորված է անվտանգության հիմնարար սպառնալիքներով և մարտահրավերներով, մասնավորապես՝ եվրատլանտյան անվտանգության համար Ռուսաստանից եկող երկարաժամկետ սպառնալիքով և ահաբեկչության մշտական սպառնալիքի պայմաններով։

ՆԱՏՕ-ի անդամները նաև վերահաստատել են իրենց հանձնառությունը հավաքական պաշտպանությանը, որն ամրագրված է Վաշինգտոնի պայմանագրի 5-րդ հոդվածում։ Այն ենթադրում է, որ մեկի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա:

Հռչակագրում նաև նշվում է, որ հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականին՝ Թուրքիայում։

Related posts

Մի շարք ընտրողների ընտրակաշառք տալու հերթական դեպքերն են բացահայտվել

Ժողովուրդը ինչ որոշի՝ ես կընդունեմ. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկել է

Ոստիկանն ընտրատեղամասից դուրս չի բերել քվեաթերթիկներ. Ոստիկանության պարզաբանումը