Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Երևանում համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման ծրագրի ընթացքը:

Պետություն-մասնավոր համագործակցությամբ արդեն իսկ «Ռենշին» ընկերության հետ ստորագրվել է Համաշխարհային առևտրի կենտրոն կառուցելու քաղաքաշինական կառուցապատման ծրագրի իրականացման պայմանագիրը: «Քոլլիերս» ընկերության հետ կնքված պայմանագրով վերջինս ստանձնելու է համաշխարհային առևտրի կենտրոնի կառուցման գործընթացի ամբողջական կազմակերպումը և կառավարումը։

Պատասխանատուները վերահաստատել են, որ ծրագրի նպատակն է Երևանի կենտրոնում ստեղծել միջազգային բարձր դասի բիզնես կենտրոն, որը ներառելու է ժամանակակից գրասենյակային տարածքներ, ստարտափ բիզնես կենտրոններ, առևտրի կետեր, հյուրանոց, կոնֆերանսների սրահներ և ցուցասրահներ: Նշվել է, որ ծրագրի իրականացումը լրացուցիչ խթան կհանդիսանա տնտեսության զարգացման համար։

Քննարկում է ծավալվել ծրագրի իրականացման տարբեր բաղադրիչների շուրջ, հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները:

Վարչապետը կարևորել է ծրագրի իրականացումը և հանձնարարել աշխատանքային հանդիպումների միջոցով մանրամասն քննարկել բոլոր հնարավոր հարցերն ու լուծումները:

Related posts

Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարը Թել-Ավիվի ու Հայֆայի բնակիչներին կոչ է արել լքել բնակավայրերը

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու. հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Փաշինյանը՝ Կարապետյանին