Իրանի ԶՈՒ գլխավոր շտաբի ղեկավարը Թել-Ավիվի ու Հայֆայի բնակիչներին կոչ է արել լքել բնակավայրերը

Իրանի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին խորհուրդ է տվել իսրայելական Հայֆայի և Թել Ավիվի բնակիչներին լքել այդ քաղաքները։ Այս մասին հայտնում է իրանական հեռուստատեսությունը:

«Օկուպացված հողերի՝ հատկապես Թել Ավիվի և Հայֆայի բնակիչներին զգուշացվել է լքել այս շրջանը՝ իրենց կյանքը փրկելու համար»,- ասել է Մուսավին։

Հայֆան և Թել Ավիվն են հենց ամենից հաճախ ենթարկվում են իրանական հրթիռային հարձակումների և դառնում անօդաչու սարքերի հարվածների թիրախ։

Մինչ այս Mash Telegram ալիքը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես  Թեհրանի բնակելի թաղամասերին իսրայելական հարվածների ֆոնին մի քանի կիլոմետրանոց խցանումներ են առաջանում, ինչպես նաև խուճապ բնակիչների շրջանում, երբ մարդիկ փորձում են լքել քաղաքը։

Related posts

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 338 տեղամասերից. ՔՊ-ն առաջատար է

Հրապարակվել են 289 ընտրատեղամասի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն հրապարակել է 232 ընտրատեղամասերի քվեարկության նախնական արդյունքները