Մասուդ Փեզեշքիանի Հայաստան այցը մեր օրակարգում է. Իրանի դեսպան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի Հայաստան այցը մեր օրակարգում է: Այդ մասին ասուլիսին ասաց ՀՀ-ում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոբհանին:

«Երկխոսում և խորհրդակցում ենք մեր հայ գործընկերների հետ՝ այդ այցը կազմակերպելու համար: Այցի բովանդակության և փաստաթղթերի վերաբերյալ, որոնք կստորագրվեն այցի շրջանակներում, հայկական կողմի հետ քննարկումներ ունենք: Հուսով ենք, որ այդ այցը կկարողանանք իրականացնել ամռանը: Իսկ ինչ վերաբերում է համապարփակ փաստաթղթին, այդ քննարկման և ուսումնասիրության վերջնական փուլերն Իրանում ընթանում են: Իրանական կողմում այդ ուսումնասիրությունների ավարտից հետո կփոխանցենք հայկական կողմին և կսպասենք, որ հայկական կողմն իր տեսակետը հայտնի փաստաթղթի վերաբերյալ: Երբ այդ փաստաթղթի վրա կատարված ուղղումների, փոփոխությունների, տեսակետների վերաբերյալ ընդհանուր հայտարարի գանք, այն կստորագրվի: Ուշ թե շուտ այն իրականություն կդառնա»,- նշեց նա:

Related posts

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև