Հայաստանը ծայրագավառ դարձնելու փորձերն ապարդյուն են. Նազելի Բաղդասարյան

Ինքնակոչ սրբադասվածը (որի պատկերը Մայր Աթոռի գանձարանում է) հյուսիսից ստացած դասական «մետոդիչկայով» որոշել է հայաստանյան ներքին օրակարգերին խառնվել, թե բա՝ «մենք մեր ձևով ենք միջամտելու»։ Այս մասին գրել է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով Սամվել Կարապետյանի հայտարարությանը:
«Չեմ հասկանում՝ հովհարային անջատո՞ւմ է, թե՞ թույլ միացում վերջինիս մոտ։ Ամեն դեպքում՝ հողանցում արեք, ոտքերը գետնից կտրվել են։
Հայաստանը ծայրագավառ դարձնելու սրանց փորձերն ապարդյուն են։
Հ.Գ. Հայաստանի պետականության դեմ մարտնչող տաշիրիսամոների, արաաբրահամյանների և պիպոյահպատակ արբանյակներն ակտիվացել են։
Ինքնալյուստրացիա մինչև վերջ։
Խայտառակվե՛ք, կանգ մի՛ առեք»,- գրել է նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ԱԱԾ աշխատակիցները խուզարկում են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանի առանձնատունը, կան բերման ենթարկվածներ:

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ