Վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի տարածքից հայտնաբերվել են ընդհանուր 170 աճյուն և մասունք

Սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած աղետի տարածքում փրկարարական խմբերը շարունակում են իրականացնել որոնումներ։ Այդ մասին հայտնում են ԼՂ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:

Մինչ օրս նույն տարածքից հայտնաբերվել և դատաբժշկական փորձաքննության բյուրո են տեղափոխվել ընդհանուր 170 աճյուն և մասունք, իսկ անձնական իրերը՝ օպերատիվ շտաբ։

Աճյուններն ու մասունքները կտեղափոխվեն Հայաստանի Հանրապետություն՝ ԴՆԹ միջոցով ինքնությունները պարզելու համար։

Related posts

Աստծո առաջ, աշխարհի հետևում. սկսվել է Հռոմի նոր պապի ընտրությունը

Մայիսի 9-ը հավասարապես նաև մեր հաղթանակն է. ԱԺ փոխնախագահը՝ վարչապետի՝ ՌԴ այցի մասին

Առավոտից վերսկսվել են մայիսի 4-ից անհետ կորած համարվող 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները