Եվրախորհրդարանը կքննարկի ԼՂ-ի վրա հարձшկման համար Ադրբեջшնին դատապարտող բանաձև

Եվրախորհրդարանի պատգամավորները լիագումար նիստում պատրաստվում են դատապարտել Ադրբեջանի վերջին չարդարացված հարձակումը, նշված է Եվրոպական խորհրդարանի կայքում հրապարակված հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ հոկտեմբերի 3-ին Եվրոպական խորհրդարանը կքննարկի Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը՝ Ադրբեջանի հարձակումից հետո:

Բացի այդ նշվում է նաև, որ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին հարձակումը հանգեցրել է իրենց տներից էթնիկ հայերի զանգվածային արտագաղթի: Հիշատակում կա այն մասին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես զգուշացրել էր ԼՂ-ում էթնիկ զտումների մասին:

Դեբատը կանցկացվի հոկտեմբերի 3-ին ԵՄ խորհրդում Իսպանիայի նախագահության և Եվրահանձնաժողովի ներկայացուցիչների հետ: Ադրբեջանի գործողությունները դատապարտող բանաձևի քվեարկությունը կկայանա հոկտեմբերի 5-ին:

Related posts

Աչքը շոյող պատկեր է, մերոնք աշխարհի ուժեղագույնների թվում են. Արայիկ Հարությունյան

Ադրբեջանի Միլլի մեջլիսում հայտնել են Թուրքիայից Բաքվի դեմ տեղեկատվական արշավի մասին

Ռուսաստանը չի պատրաստվում Եվրոպայի դեմ որևէ ռազմական գործողության. Պուտին