Ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ, արհեստական օրակարգեր ձևավորելու նպատակով հարցումներ են տեղադրվել․ ՊՆ խոսնակ

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում վերջին օրերին համակարգային կերպով ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ, որոնք նախ փորձել են պաշտպանության նախարարի և պաշտպանության նախարարության պաշտոնական էջերի մեկնաբանությունների բաժիններում իբր հանրային կարծիք ձևավորել կամ ազդել դրա ձևավորման վրա, ապա նաև արհեստական օրակարգեր ձևավորելու նպատակով հարցումներ են տեղադրում սոցիալական ցանցի տարբեր խմբերում:

Այս մասին հայտնում է նախարարությունը։

«Համակարգված այս գործողության հեղինակները, սակայն, բախվել են իրենց համար դառը իրականության (տե՛ս լուսանկարները)։

Ի դեպ, կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու. ձեր ականջները երևում են»,- գրել է ՊՆ մամուլի քարտուղարն ու բազմաթիվ սքրինշոթեր հրապարակել։

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ