ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախկին պատգամավոր Էմմա Պալյանը նոր աշտոն ունի։
Այս մասին Պալյանը սոցցանցի իր էջում գրել է․
«Սիրելի՜ մարդիկ, ահա եկավ այն պահը, որ ուզում եմ ձեզ տեղակացնել` կյանքիս այս փուլում աշխատանքային գործունեությունս շարունակելու եմ մեր քաղաքական թիմի հիմնադիր անդամներից մեկի, ՀՀ լավագույն քաղաքական գործիչներից մեկի, իմ ամենաԸնկերոջ հետ, մի մարդու հետ, ում, եթե հանդիպած չլինեի իմ կյանքում, չէի լինի այն, ինչ այսօր կամ…և այսպես, ասյուհետ ծառայելու եմ ՀՀ և ՀՀ քաղաքացուն` ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականի պատասխանատու պաշտոնում…
Այս հնարավորության և մեծ վստահության համար շնորհակալությունս եմ հայտնում Ալեն Սիմոնյանին և իմ քաղաքական ընտանիքին`Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
Ծառայել, ծառայում և ծառայելու եմ Հայաստանի Հանրապետությանը»։