Ռուսական զորքերը հարվածել են Օդեսայի երկաթուղային դեպոյին․ մեքենավար է վիրավորվել

Ուկրաինայի վերակառուցման հարցերով փոխվարչապետ Ալեքսեյ Կուլեբան հայտարարել է, որ հոկտեմբերի լույս 2-ի գիշերը ռուսական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի երկաթուղային ենթակառուցվածքներին, գրում է Сurrent time-ը։ Նրա փոխանցմամբ՝ ռուս զինվորականները հարվածել են Օդեսայի «Ուկրզալիզնիցա» կայարանին, որի հետևանքով վիրավորվել է գնացքի մեքենավարը։ Հարձակման են ենթարկվել նաև երկրի հյուսիսում գտնվող երկաթուղային ենթակառուցվածքների օբյեկտները, այդ թվում՝ Սումիի մարզի Կոնոտոպ քաղաքում։ Գնացքները կանգ են առել տուժած տարածքից անվտանգ հեռավորության վրա, և այսօր առավոտից բոլորը շարունակել են շարժը, իսկ օդային էլեկտրահաղորդման գիծը վերականգնվել է։ «Հարձակման պատճառով Չեռնիգովի և Սումիի ուղղությամբ որոշ գնացքների ուշացումներ կան։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի նույնիսկ նման զանգվածային հարձակումները չխաթարեն Ուկրաինայի տրանսպորտային զարկերակները»,- գրել է Կուլեբան։ Օդեսայում, բացի դեպոյից, վնասվել է նաև մասնավոր տուն։ Մեկ մարդ վիրավորվել է, հայտնել է Ուկրաինայի պետական ​​արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Դնեպրոպետրովսկի մարզի Սինելնիկի շրջանի Պոկրովսկ համայնքում հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել մասնավոր տանը և մեքենաներում. տուժածներ չկան։ Բուչայում հրդեհ է բռնկվել չգործող առողջարանի երկհարկանի շենքում, որի հետևանքով վիրավորվել է մեկ տղամարդ։ Ընդհանուր առմամբ, Ռուսաստանը գիշերն Ուկրաինայի վրա արձակել է 86 անօդաչու թռչող սարք, որից 53-ը խոցվել կամ ճնշվել է։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հայտարարության համաձայն՝ վեց վայրում գրանցվել է 31 անօդաչու թռչող սարքի հարված։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից