ՌԴ կառավարական կայքն օգտագործել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը

Ռուսաստանի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կայքի գնումներ բաժնում հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտը՝ ԼՂ-ում տեղակայված ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման և համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար:

Հայտը վերնագրված է հետևյալ ձևակերպմամբ.

«Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման, համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար»:

Կայքում հայտը հրապարակվել է 2021 թվականի օգոստոսի 13-ին: Վերջնաժամկետն է 2021 թվականի սեպտեմբերի 16-ը:

Պատվերի ընդհանուր արժեքն է 151 414 088 ռուբլի:

Related posts

Պետք է բացահայտվի նախապատրաստվող ահաբեկչական ակտի հանցակիցների ողջ շղթան․ Արթուր Հովհաննիսյան

Հավաք՝ Սամվել Կարապետյանի ազատ արձակման պահանջով

«Կրթվելը նորաձև է» նախաձեռնությունը Գյումրիում է