Երկրաշարժ Շիրակի մարզում

Սույն թվականի սեպտեմբերի 3-ին, տեղական ժամանակով ժամը 14:29-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:29-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.18⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Շիրակի մարզի Սարագյուղ, Զույգաղբյուր, Ամասիա, Աշոցք, Թավշուտ, Բավրա և Լոռու մարզի Շիրակամուտ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ:

Related posts

Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը

ՃՏՊ՝ Սևան-Գեղամավան ճանապարհին․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել հրդեհի տարածումը