ՊՆ-ն հերքում է ադրբեջանցի զինծառայողների գերեվարելու, այնուհետև նրանց վերադարձնելու տեղեկությունները

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է մամուլում և սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները, թե նոյեմբերի 14-ին հայկական կողմը 6 ադրբեջանցի զինծառայող է գերեվարել, այնուհետև գաղտնի վերադարձրել նրանց:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից պատասխանել են «Արմենպրես»-ի հարցմանը:

-Մամուլում և սոցցանցերում տեղեկություններ են շրջանառվում, թե նոյեմբերի 14-ին, ՀՀ սահմանագոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական ԶՈՒ սադրանքի հետևանքով տեղի ունեցած բախումների արդյունքում հայկական կողմը 6 ադրբեջանցի զինծառայող էր գերեվարել, այնուհետև, հանրությունից գաղտնի, վերադարձրել նրանց։ Որքանո՞վ է լուրը համապատասխանում իրականությանը։

-Բացարձակ ոչ մի կապ չունի իրականության հետ։ Առավել քան ակնհայտ է, որ նման իրադրության պարագայում հայկական կողմը գերիների առնվազն համարժեք փոխանակում կիրականացներ։

Related posts

Ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում մոլորվել են․ ԱԱԾ-ն հերքել է Տեղ գյուղի երկու անչափահասների՝ առևանգվելու մասին վարկածը

Սյունիքի մարզից Ադրբեջան անցած անչափահասները արդեն Հայաստանում են

Զերծ մնալ իրականությանը չհամապատասխանող և չճշտված տեղեկություններ տարածելուց․ Հակակոռուպցիոն կոմիտեի հորդորը՝ Փաստաբանների պալատին