Նախարարը վստահեցնում է՝ Սյունիքում ներդրումային հետաքրքրություն կա

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը վստահեցնում է, որ Սյունիքում ներդրումների հետ կապված հետաքրքրություն կա՝ բերելով օրինակներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քերոբյանն այս մասին ասաց կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե Սյունիքում ներդրումների հետ կապված հետաքրքրություն կա՞:

«Այո: Հավանաբար կառավարության հաջորդ նիստին  կներկայացվի ծրագիր՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտում բավականին խոշոր իրանական ընկերությունների խմբից ներդրում կատարելու մասին, որը հաստատվելուց անմիջապես հետո կսկսի իրագործվել: Բացի այդ, այլ բազմաթիվ թեմաներ կան, օրինակ զբոսաշրջային: Մեղրիում ունենք բավական լավ նախագիծ, որը «Իզմիրլյան» հիմնադրամի հետ միասին ենք անում»,-ասաց Քերոբյանը:

Նախարարը միևնույն ժամանակ վստահեցրեց, որ կան բազմաթիվ հայ ներդրողներ, որոնք ներդրումներ արել են և շարունակում են անել: Նա հիշեցրեց, որ Կապանում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը գնվել է ռուսական խոշորագույն մասնավոր ընկերության կողմից: Ըստ Քերոբյանի՝ դա ևս ցույց է տալիս, որ այդ շրջանում խոշոր ներդրումներ տեղի են ունենում:

 

Related posts

Թուրքիայի Չեշմե հանգստավայրում հրդեհ է բռնկվել. 3 գյուղ տարհանվել է

«Գրանդ Քենդի»-ի պաղպաղակ տեղափոխող մեքենան կողաշրջվել է․ վիրավորներ կան

Մ20 ԵԱ. Գասպար Տերտերյանը՝ արծաթե մեդալակիր